Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել

Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել
17.10.2019 | 22:16

Րոպեներ առաջ Մխիթար Հայրապետյանը 30 կողմ, 4 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ` փոխարինելով Տարոն Մարգարյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ